Ես ցանկացել եմ ներկայացնել Հայտնությունը, մեր դարաշրջանի միջավայրը: Որպես հիմք, ես վերցրել եմ իմ 1957թվականի Փարիզի ցուցահանդեսը "Հայտնություն" անվանմամբ:Այդ ցուցահանդեսը բախկացած էր պատկերների մի ամբողջ շքախմբից որոնք ներշնչվել են ատոմային գործարաններից, մեխանիկական քաղաքակրթությունից, հրաձգության դաշտերից, հրթիռներից, անտառների վերացումից, ախտոտությունից և այլն... Վերջապես ճանապարհորդությունը տիեզերքում , սովետական տիեզերագնացների առաջին թռիչքից առաջ:

Իմ նպատակը . 2000 թվականի վախը, գրեթե 1000 թվականի վախի նման:Տեխնոլոգիայի ուժգին զարգացումը , երկրի անմարդկայնացումը, մարդ արարածի սարսափեցնող բազմացումը, ծովերի մակարդակի բարձացման վտագը, կենդանատեսակների շարունակելի անհետացումը, մարդու փակվելը արհեստական միժավայրում, կդառնա երկրի անբնակության և անապատ դառնալու պատճառ:

Իմ նկարները ծածկում են ավելի քան 666մ2-ի ունացող եկեղեցու պատեր:
Երբ մտնում ենք, ձախի վրա դրանք Հայտնության չորս ձիավորներն են ներկայացված չորս ռմբակոծ ինքնաթիռներով և նախազգուշացնում են ապագա աղետների մասին, որոնք տեղի են ունենում ժամանակի և տարածության մեջ:
Մի տեսարան, որը ներկայացնում է ատոմային հրթիռներ, որոնք պատրաստ են բաց թողմանը:Այնուհետև մենք տեսնում ենք մեծ փորձումները. մեռած քաղաքներ, մեծ ցեղասպանություններ, 1915թ-ի Հայերի ցեղասպանությունը Թալաաթ Փաշայի կողմից, Հրեաների ջարդն ու Հիտլեռը, այնուհետև Ստալինն ու Պոլ Պոտը: Հեռակայում մենք կարող ենք տեսնել Ամերիկայի Հնդկացիների բնաջնջումն հիշեցնող կոտորածը: Գլխավոր պատկերը նրկայացնում է մի Մեծ Մարմնավաճառ, որը գրավում է այս ամբողջ մեծ մասը. ավերված պալատը, անհետացած քաղաքակրթությունների հետքերը, Վերդյունը և այլն...

Այնուհետև հասնում ենք եկեղեցու ծայրամասին: Այս ամբողջ խառնակությունից երևում է "Կույսը" , կին որը շրջապատված է լույսով և պատկերում է մաքրության հաղթանակը:
Հետո հայտնվում են սիրահարները, գետինը ծածկված է հողամշակման գործիքներով որոնք փոխարինում են թնդանոթներին ու կործանման զենքերին: Հարգանքի տուրք է մատուցվում Միլեին. Մարդկությունը:

Աշխարհը վերակառուցում է մի կին-ծառի գլխավոր պատկեր, որը երկրագնդի վերածննդի խորհրդանիշն է՝ իր տերևներով, մրգերով ու բուսականությամբ, որտեղ բնությունը ծաղկում է, թռչուններն են հայտնվում:
Մարդիկ մեց ճանապարհորդություններ են ձեռնարկում դեպի տիեզերք: Մեկնում դեպի անծանոթ մայրցամաքներ:

Սա նոր աշխարհն է և "Երկնային Յերուսաղեմը":Փաթաթված զույգ, որը վերակառուցելու է ավերված պալատը: Նավերը սպասում էն, որպեսզի սարքավորվեն դեպի երազների Սիտեր: Մարդկությունը վերջապես կգտնի կարգուկանոնը, հանգստությունը և խաղաղությունը, ազնվությունը որտեղ ամենը միանում է "Շքեղությունը, Հանգստությունը և Հաճույքը" ,որոնք թանկ էին Բոդլերին:

Վերջապես գառնուկի հաղթանակն է և երկնային դրախտը: Բայց դրախտը երևի՞թե տիեզերքում չե, այլ ուրիշ տեղ:
Այս ամբողջ երկնային արկածից հետո, մարդկությունը բազմաթիվ փորձումներից հետո գտնում է վերջապես խաղաղությունն ու երջանկությունը: Մարդկության այս ամբողջ արկածի ընթացքում, երկինքը միշտ կապույտ է մնացել , խաղաղ և անփոփոխ:Ողջ այս շարժումը մարդկային կարգուկանոնն է և միգուցէ այս ամենը ընդհամենը մղձավանջ է և վատ երազ:
Ժան Կարզու


